ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. «Տիտանիկ». հետաքրքիր փաստեր և «ետնաբեմ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տիտանիկ». ֆիլմը, որը հիմնված է իրական դեպքերի վրա, մեծ իրարանցում է առաջացրել և առ այսօր իր տեղն է զբաղեցնում ամենադիտված էկրանավորումների ցանկում:

Էկրաններ է բարձրացել 1997 թվականին՝ Քեյթ Ուինսլեթի և Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ, ռեժիսորը Ջեյմս Քեմերոնն է: Մինչ կինոռեժիսորը էկրաններ կբարձրացներ «Ավատար» ֆիլմը՝ «Տիտանիկը» շարունակում էր մնալ ամենաեկամտաբերը՝ 1,8 միլիարդ դոլար կարողությամբ:

Ֆիլմերը, բացի բուն արտադրանքից, հետաքրքիր են նաև մինչ արտադրական փուլում. բոլորն ուզում են տեսնել նկարահանման հրապարակները, դերասանական կազմին դերից դուրս, նախապատրաստական աշխատանքները ու հնարքները, որոնք կիրառվում են:

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում երբեմնի ամենադիտված ֆիլմերից մեկի՝ «Տիտանիկ»-ի «ետնաբեմը»:

Նկարահանումների համար կառուցվել է նոր ստուդիա՝ Մեքսիկայի Ռոզարիտո ծովափում՝ ԱՄՆ պետական սահմանից 40 կիլոմետր հարավ, որտեղ կառուցվել է 231 մետրի հասնող նավի մակետ: Այն իրական նավից կարճ է եղել 38 մետրով, սակայն դետալները 90 տոկոս ճշգրտությամբ են կառուցվել միայն: Զանգվածային տեսարանների նկարահանումների ընթացքում դերասանները կրել են «շարժումները որսացող» սենսորներ ունեցող հագուստներ: Այսբերգը պատրաստվել է փրփրագոյացությունից՝ պատված ապակեթելով և մոմով:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս