Իրանում թմրանյութերի մեծ խմբաքանակ է առգրավվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի հարավ-արևելքում թմրանյութերի մեծ խմբաքանակ է առգրավվել՝ 1 տոննայից ավելի քաշով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ երկրի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզիի խոսքով՝ 1,083 տոննա թմրանյութերն առգրավվել են Սիստան և Բելուջիստանի նահանգի սահմանամերձ շրջաններում։

Գուդարզին հայտնել է, որ բեռի մեջ եղել է 1,06 տոննա ափիոն և 23 կիլոգրամ մետամֆետամին․ թմրանյութերի ապօրինի առևտրով զբաղվողները փախել են սահմանային ոստիկանության հետ առճակատման վայրից:

Իրանի թմրամիջոցների դեմ պայքարի շտաբի հրամանատար Էսկանդար Մոմենին իր հերթին ասել է, որ Իրանի տարածքով թմրանյութերի ապօրինի շրջանառությունը նվազել է 20 %-ով, քանի որ ավելացել են ռիսկերը երկրի սահմաններին և երկրի ներսում գործող մաքսանենգների համար։

IRNA-ն նշում է, որ Իրանը պատասխանատու է աշխարհում մորֆինի առգրավումների գրեթե 59 %-ի և հերոինի առգրավումների 27 %-ի համար։




Լրահոս