«2023թ. Արցախի հայաթափումից հետո Կապան համայնքում բնակություն է հաստատել շուրջ 850 բռնի տեղահանված արցախցի: Համայնքի ունեցած հնարավորությունների սահմաններում՝ արցախցիներն աշխատանքի են անցել ինչպես մասնավոր, այնպես էլ պետական կառույցներում»,- ArmLur.am-ի հետ զրուցում ասաց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:
Սյունիքի Կապան համայնքում բռնի տեղահանված արցախցիներիը ստանում են համայնքի, պետության կողմից աջակցություններ, ինչպես նաև աջակցություններ են տրամադրվում միջազգային կազմակերպությունների կողմից:
«Միջազգային և այլ կազմակերպությունների կողմից բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվել է աջակցություն, որն իր մեջ ինչպես սնունդ, այնպես էլ հագուստ, կենցաղային տեխնիկա, տնտեսական ապրանքներ և առաջնային անհրաժեշտության այլ իրեր են պարունակել»,- նշեց Գևորգ Փարսյանը՝ միաժամանակ հայտնելով, որ Կապան համայնքի սպորտդահլիճներում և հյուրատներում բնակվող բռնի տեղահանված արցախցիներ չկան:
Նանիկ Աղասյան