![](https://armlur.am/wp-content/uploads/2024/02/photo_2024-02-06_17-01-22.jpg)
ԲՏԱ նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Ռոբերտ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ պաշտոնից ազատված Ռոբերտ Խաչատրյանը աշխատանքի է անցնելու նախագահի աշխատակազմում․ Ռոբերտ Խաչատրյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը բարեկամներ են։