
Հայաստանի ազգային հավաքականը մարտին և հունիսին ընկերական հանդիպումներ կանցկացնի Երևանում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Մարտի 22-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Կոսովոյի թիմին, իսկ հունիսի 7-ին՝ Ղազախստանի հավաքականին:
Երկու հանդիպումներն էլ կկայանան «Հանրապետական» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 26-ին կհյուրընկալվի Չեխիայի թիմին, իսկ հունիսի 4-ին` Սլովենիայի հավաքականին: