
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող գործարանում հրդեհ է։
ArmLur.am-ը Ներքին գործերի նախարարությունից տեղեկացավ, որ գործարանում այրվում է ապակու-շշի հումքը։
Տեղի է ունեցել ձուլման վառարանի հումքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Այս պահին տուժածներ չկան։
Էմմա Միքայելյան