
Պաշտոնական այցով Հունգարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի մշակույթի և նորարարության նախարարության միջև՝ մշակույթի, բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության և ուսուցման ու նորարարության, գիտատեխնիկական գործունեության բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հայկական կողմից այն ստորագրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ հունգարական կողմից՝ Հունգարիայի մշակույթի և նորարարությունների նախարարության պետքարտուղար Բալաշ Հանկոն: