Փետրվարի 7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:
Երևանում փետրվարի 7-ի գիշերը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ:
Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում փետրվարի 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 3-7 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։