Անկարան ակնկալում է Պուտինի այցը մոտ ապագայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս պաշտոնական այց կկատարի Անկարա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Պարոն Պուտինը մոտ ապագայում կայցելի Թուրքիա»,- ասել է Ֆիդանը Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի և առևտրի նախարար Յան Բորգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցություն է հաստատվել շատ ոլորտներում, առաջին հերթին էներգետիկայի ոլորտում։

«Մյուս կողմից անհրաժեշտ է խորհրդակցություններ անցկացնել բազմաթիվ հարցերի շուրջ՝ սկսած Սիրիայից, Կովկասից, Մերձավոր Արևելքի իրավիճակից։

Մենք շատ ենք կարևորում Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության շարունակությունը ինչպես նախագահների, այնպես էլ նախարարների մակարդակով»,- նշել է Ֆիդանը։




Լրահոս