35 անդամ ներկա է Երևանու ավագանու նիստին․ քվորում կա։
Հիշեցնենք, որ օրակարգում է «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին, Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին ավագանու անդամի մանդատից զրկելու հարցը։
Ավելի վաղ ավագանու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ բոյկոտելու են նիստը, քանի որ առանց նրանց ներկայության ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները չէին կարողանա քվորում ապահովել։ Այս պահին նիստին ներկա է «Հանրային ձայն»-ից երկու անդամ։
Այս պահին Արմեն Գալջյանը ներկայացրեց «Ազգային առաջընթաց» ավագանու անդամ Հայկ Մարությանին մանդատից զրկելու նախագիծը։
Նշենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ, ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը ներկա է այսօրվա արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է նրան մանդատից զրկելու հարցը։