
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ.-ի փետրվարի 7-ից, ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի գրառումով, որով ի պաշտպանություն վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանության, կոչ էր արվում փետրվարի-7 ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր:
«Վերջ տանք հայկական գրի խեղաթյուրմանը, պաշտպանենք համաշխարհային բացառիկ ժառանգություն հանդիսացող հայկական այբուբենը, գրենք հայատառ»,- նշել է նա: