Ադրբեջանի նախագահական ընտրություններում քվեարկածների թիվը անցել է 38 տոկոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում այսօր ընթանում են արտահերթ նախագահական ընտրություններ, որին ժամը 12:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող անձանց 38.57 տոկոսը, հայտնում է Azertec-ը:

Այս մասին տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ֆարիդ Օրուջովը՝ նշելով, որ ընտրողների թիվը հասել է 2 միլիոն 499 հազար 033-ի:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում ընթանում է արտահերթ նախագահական ընտրությունը: Նախագահի համար թեկնախություն են առաջադրել գործող նախագահ Իլհամ Ալիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, «Ազգային ճակատ կուսակցությունից» Ռազի Նուրուլլաևը և այլոք:




Լրահոս