ArmLur.am-ին ՊՆ N զորամասի կացարանին կից տնակում բռնկված հրդեհի դեպքից, որը խլեց զինվորի կյանք, մանրամասներ է հայտնի դարձել։
Եվ այսպես ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 39-ամյա Արթուր Գրիգորյանը գնացել է կացարանի կից տնակ, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, փայտ, վառելանյութ եւ այլ անհրաժեշտ իրեր։ Վերջինս ասել է գնամ «դվիժոկը» միացնեմ, որպեսզի խմբի անդամները կարողանան հեռախոսները լիցքավորեն ու գնալով այնտեղ միանգամից տնակում հրդեհը բռնկվել է։
Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահներին դեպքի մասին այսպես են պատմել նրա հետ ծառյության մեջ գտնվող զինվորները։
Մեզ հասած տեղեկություների իրավապահները տարբեր վարկածներ են քննում ,մասնավորապես միջանձնային հնարավոր խնդիրներ կամ այլ պատճառներ,որոնք կարող էին դեպքի պատճառ դառնալ։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ 39-ամյա Արթուր Գրիգորյանն ամուսնացած չէր, նա փետրվարի 2-ին էր մեկնել վարժական հավաքների ու ըմդամենը 5-օր էր՝ ինչ գնացել էր վարժական հավաքի ու նրա հետ նման ողբերգական դեպք է կատարվում։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):
Հրդեհը մեկուսացվել և մարվել է:
Այլ տուժածներ չկան:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Քնար Մանուկյան