ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցությունն այսօր առավոտյան ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց բացահայտումների գործով կալանավորվածներին ազատ արձակելու երաշխավորությունը:
ArmLur.am-ը երեկ գրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պատրաստվում են երաշխավորություն ներկայացնել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գեւորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանի եւ ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասով:
Իշխանականներն երեկվանից ստորագրահավաք են սկսել, որպեսզի երաշխավորություն ներկայացվի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ մինչեւ ուշ ժամի ստորագրությունը շարունակվել է, 71 հոգանոց ՔՊ ֆրակցիայից 5 հոգի չեն միացել քվեարկությանը, նրանցից մի քանիսը վատառողջ են եղել, իսկ երկուսը՝ Արսեն Թորոսյանն ու Հռիփսիմե Գրիգորյանն էլ գտնվում են գործուղման մեջ:
Քրիստինա Մուշեղյան