Դա հակասում է գոյություն ունեցող իրավական նորմին. իրավապաշտպանը՝ ՔՊ-ի կազմակերպած ստորագրահավաքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ ՔՊ խմբակցությունն այսօր առավոտյան ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց բացահայտումների գործով կալանավորվածներին ազատ արձակելու երաշխավորությունը:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ դիրքորոշում ունի տվյալ հարցի վերաբերյալ.

«Ես չեմ կարծում, որ որևէ հակաօրինական բան կա ստորագրահավաք իրականացնելու մեջ, որովհետև պատգամավորը իրավունք ունի երաշխավորություն տալ, յուրաքանչյուր կալանավորվածի համար, եթե գտնում են, որ կան բավարար հիմքեր, այսինքն արժանի են համարում դրան»:

Իսկ ահա իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի խոսքով՝ այդպես չպետք է անեին, դա հակասում է գոյություն ունեցող իրավական նորմին:

Հիշեցնենք, որ 71 հոգանոց ՔՊ ֆրակցիայից 5 հոգի չեն միացել քվեարկությանը, նրանցից մի քանիսը վատառողջ են եղել, իսկ երկուսը՝ Արսեն Թորոսյանն ու Հռիփսիմե Գրիգորյանն էլ գտնվում են գործուղման մեջ:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս