Դրսում սկսում է տաքանալ, և գարնանն ընդառաջ նոր հետաքրքիր հիշողություններ կուտակելու ցանկություն է արթնանում: Պատրաստեք խորտիկները, քաղցրեղենն ու ըմպելիքները, հարմար տեղավորվեք և միացրեք հեռուստացույցը. ընտանեկան կամ ընկերական ժամանցի ժամանակն է:
ArmLur.am-ը այսօր Ձեզ է ներկայացնում 7 մյուզիքլ, որոնք պետք է անպայման դիտել.
«Մերի Փոփինս»
Ֆիլմի առաջին տարբերակում, որը էկրաններ է բարձրացել 1964 թվականին, գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Ջուլի Էնդրյուսը: Ֆիլմի ռեժիսորը Ռոբերտ Սթիվենսոնն է: 2018 թվականին էկրաններ բարձրացած ֆիլմում, որի ռեժիսորը Ռոբ Մարշալն է, Մերի Փոփինսի կերպարը կերտել է Էմիլի Բլանտը:
Ֆիլմերի հիմքում ընկած է Պամելա Թրևերսի «Մերի Փոփինս» հեքիաթ-վիպակը:
«Երգչախումբը»
«Երգչախումբը» (The Chorus) ֆիլմը, որը էկրաններ է բարձրացել 2004 թվականին, պատմում է անապահով ընտանիքների երեխաների մասին, որոնք սովորում են գիշերօթիկ դպրոցում: Դպրոցում է հայտնվում մի ուսուցիչ, որը հրաշալի տիրապետում է երգարվեստին և սկսում է երեխաներին երգել սվորեցնել՝ հակառակ խիստ տնօրենի ցանկությանը:
«Լա լա լենդ»
Դեմիեն Շազելի մյուզիքլը էկրաններ է բարձրացել 2016 թվականին՝ արժանանալով «Օսկարի» 6 և «Ոսկե գլոբուսի» 7 արձանիկի:
«Երաժշտության հնչյունները»
1965 թվականին էկրաններ է բարձրացել Ռոբերտ Ուայզի «Երաժշտության հնչյունները» (The sound of music) ֆիլմը, որն առ այսօր ամենադիտվող ֆիլմերից մեկն է: Ամբողջ աշխարհից բազմաթիվ մարդիկ ճանապարհորդում են Ավստրիա՝ լինելու այն տարածքներում, որտեղ նկարահանվել է ֆիլմը: Այս անգամ ևս գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Ջուլի Էնդրյուսը:
«Մամա միա»
Ֆիլմը նկարահանվել է հունական կղզիներում և հիմքում հայտնի «Աբբա» խմբի երգերն են: 2008 թվականին էկրաններ բարձրացած ֆիլմն այնքան հաջող էր, որ ռեժիսոր Ֆիլիդա Լլոյդը նկարում էերկրորդ մասը, որի պրեմիերան կայանում է 2018 թվականին: Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորել են Մերիլ Սթրիփը, Ամանդա Սեյֆրիդը, Փիրս Բրոսնան, Քոլին Ֆերթը և Ստելլան Սկարսգորդը:
«Աստղ է ծնվել»
2018 թվականին էկրաններ բարձրացած «Աստղ է ծնվել» (The star is born) ֆիլմը Բրեդլի Քուփերի ռեժիսորական դեբյուտն է: Գլխավոր դերում հենց կինոռեսժիսորն է՝ Լեդի Գագայի ընկերակցությամբ:
Ֆիլմի առաջին տարբերակը նկարահանվել և թողարկվել է 1976 թվականին:
«Թշվառները»
Վիկտոր Հյուգոյի ամենանշանավոր վեպ-էպոպեան բազմաթիվ էկրանավորումներ ունի, սակայն պետք է նշել, որ Թոմ Հուպերի մյուզիքլը ամենահայտնին է, որն ապահովել է 441 միլիոն 809 հազար 770 դոլար շահույթ: Այն հայրենիքի հանդեպ սիրո մասին ամենաիրական էկրանավորումներից է: Ֆիլմում խաղում են Հյու Ջեքմանը, Էնն Հեթեուեյը, Ռասսել Քրոուն, Ամանդա Սեյֆրիդը և այլոք:
Հուրի Բաղդասարյան