
ԱՄՆ-ում Ֆլորիդայի բնակիչ Ռիզ Մուրը վաճառքի է հանել ամբողջովին կենդանիների ոսկորներից պատրաստված մոտոցիկլ. տեղեկացնում է UPI-ը:
Հետաքրքիր է, որ Cowasak անունը կրող մոտոցիկլը միակ ոսկորե մոտոցիկլը չէ, որը պատրաստել է 65-ամյա տղամարդը. նրա այս անսովոր հոբբին հայտնվել է 1990-ին:
Մուրի խոսքերով` ի սկզբանե ինքը կենդանիների ոսկորներից Հելոուինի համար զարդեր էր պատրաստում: Իր առաջին մոտոցիկլը նա պատրաստել է ավտոսրահի պատվերով: Այնուհետև պատրաստել է ևս մի քանիսը, որոնք որպես նմուշ տեղակայվել են տարբեր քաղաքներում:
«Ես պարզապես շատ եմ սիրում ոսկորների հետ աշխատել»,-եզրափակում է խոսքը Մուրը: