
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին՝ միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին:
Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության հիմնական գործառույթներն ու գործունեության ուղղությունները, համակարգման ոլորտները:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները խորացնելու հետ կապված հարցեր: Կողմերը կարևորել են փորձի փոխանակման և համագործակցության խորացման անհրաժեշտությունը, համատեղ ծրագրերի իրականացման, երկու երկրների մասնագետների վերապատրաստման հնարավորությունները:
Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը քննարկումներից արագ անցում կկատարի գործնական դաշտ: