
Թուրքական «Բայկար» ավիաշինական ընկերությունը սկսել է Կիևի մերձակայքում գործարանի շինարարությունը, որտեղ կարտադրվեն «Բայրակթար» TB2 կամ TB3 անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության գլխավոր տնօրեն Սելջուկ Բայրաքթարին։
«Մեր գործարանը կառուցվում է… Մեզ 12 ամիս է պետք շինարարությունն ավարտելու համար, իսկ հետո կանցնենք ներքին սարքավորումներին և կազմակերպչական կառուցվածքին», – հայտարարել է Բայրաքթարը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում անցկացվող «World Defence Show» ռազմական ցուցահանդեսի ժամանակ Reuters-ին տված հարցազրույցում: Գործարանում նախատեսվում է աշխատանքի տեղավորել մինչև 500 մարդ։ Այն կկարողանա տարեկան արտադրել մինչև 120 ԱԹՍ: