
Մեր բանակցություններում և շփումներում մշտապես գերիների, պահվող անձանց խնդիրն օրակարգում է, հայտարարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր բանակցություններում և շփումներում մշտապես գերիների, պահվող անձանց խնդիրն օրակարգում է, և մենք շարունակաբար հարցերը դնում ենք քննարկումների սեղանին։ Հասկանալի է՝ սա շատ զգայուն հարց է:»,- ասել է վարչապետը: