Հայ ժողովրդի շահերն անբաժանելի են Ռուսաստանի հետ բարիդրացիական կապերից, մեր երկրները շարունակում են մնալ դաշնակիցներ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Հուսով ենք՝ Հայաստանի ղեկավարությունը դա հաշվի կառնի և ճիշտ ընտրություն կկատարի»,- ասել է նա՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ Ռուսաստանն այլևս չի կարող ՀՀ-ի հիմնական գործընկերը լինել անվտանգության ոլորտում։
Նա նաև կարծում է, որ ՀԱՊԿ-ն ի վիճակի է կայունացնող դեր խաղալ Հարավային Կովկասում, ի տարբերություն ԵՄ առաքելության։