
Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Հայաստանի պատմության թանգարան։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:
«Հայաստանի պատմության այս ցուցանմուշներն այնքան շատ բան են ասում հայ ժողովրդի տոկունության, մշակույթի և հարուստ ժառանգության մասին», – նկատել է դեսպան Քվինը՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի անձնակազմին և տնօրեն Դավիթ Պողոսյանին` Հայաստանի անցյալի մասին պատմող ուշագրավ հավաքածուն պահպանելու համար։