Շմայսը Գերմանիայում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը գումարել է այս տարվա առաջին նիստը, որի ժամանակ վարույթ է ընդունվել լրագրողների դիմումը՝ ընդդեմ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի («Շմայս»), և ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումը:

Armlur.am լրատվականի թղթակիցը Առաքել Մովսիսյանի հետ զրույցում փորձեց զրուցել այս խնդրի շուրջ: Մովսիսյանը, սակայն, լսելով մեր թղթակցի հարցը, ասաց, որ ինքը հիմա Գերմանիայում բուժվում է և տեղյակ չէ, որ նիստ է գումարվել:

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ դեկտեմբերի 23-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկից րոպեներ անց խորհրդարանի դահլիճում գտնվող չորս լրագրողներ լուռ ակցիա են իրականացրել` պաստառներ պարզելով քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների առջև:

Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացականչել է. «Էս կապիկներին էլ հանե՛ք ստից»:

Ի դեպ, Առաքել Մովսիսյանի մականունն առաջացել է Արցախյան ազատամարտի տարիներին, երբ նա օգտագործում էր գերմանական արտադրության «Շմայզեր» տեսակի զենք:

Հուսանք՝ ՀՀԿ պատգամավորը Հայաստան զենքով չի վերադառնա:




Լրահոս