
Գազայի հատվածում Իսրայելի հաղթանակը մի քանի ամսվա հարց է։ Նման կարծիք է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք ամբողջական հաղթանակի ճանապարհին ենք, այն շուտով ձեռք կբերվի, դա մի քանի տարվա կամ տասնամյակների հարց չէ, դա ամիսների հարց է»,- ասուլիսում ասել է նա։
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակն անում է ամեն ինչ, որպեսզի Գազայի հատվածն այլևս վտանգ չներկայացնի Իսրայելի համար։
«Մենք կշարունակենք մինչև վերջ: Չկա այլ լուծում, քան լիակատար հաղթանակը», – ասել է նա՝ կրկնելով, որ գործողության արդյունքում Իսրայելը մտադիր է հասնել պաղեստինյան անկլավի ապառազմականացմանը և պահպանել անվտանգության ոլորտում ամբողջական վերահսկողությունը այդ տարածքում։