520 մլն դրամ պետբյուջեից կփոխանցվի ՔՊ-ին, ԲՀԿ-ին, «Հայաստան» դաշինքին և «Հանրապետություն» կուսակցությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի մեջ առանձնացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին նախագիծը։

Նախագծի ընդունման արդյունքում 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ պետական բյուջեից կստանա 268 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 մլն 733 հազար դրամ, Հայաստան դաշինքը՝ 163 մլն դրամ։

Ընդհանուր առմամբ կուսակցությունները կստանան 520 մլն դրամ աջակցություն, ինչպես նախորդ տարի ևս հատկացումը կլինի նույն քանակի։

Հարկատուների հաշվին կուսակցություններին ֆինանսավորելը բխում է «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջից։ Ըստ իրավական կարգավորման՝ պետական ֆինանսական աջակցություն ստանում են այն կուսակցությունները, որոնք Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ստացել են երեք տոկոս և ավելի քվե։

Էմմա Միքայելյան




Լրահոս