Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Բրյուսելում արած հայտարարություններին, թե Հայաստանի հիմնական խնդիրներից են տնտեսական մրցակցության անհավասար պայմանները, կոռուպցիան, անարդյունավետ պետական համակարգը: «Այդ ամենի մասին Եվրոպան, Ամերիկան, Ռուսաստանը, միջազգային տարբեր կառույցներն էլ գիտեն, այդ մասին գնահատականներ հնչեցվել են: Վարչապետն ուղղակի իր ելույթում, կարծում եմ, առաջնորդվել է այն տրամաբանությամբ, որ «ես ասեմ, ուրիշները չասեն»: Նա ինքնախոստովանության ճանապարհով փորձել է հանդես գալ զոհի դերում, ինչը նվաստացուցիչ է, երեսպաշտություն»,-ասաց Թադեւոսյանը` հիշեցնելով, որ նույն խնդիրների մասին 4 տարի շարունակ բարձրաձայնում է Հայ ազգային կոնգրեսը: Եւ իշխանությունները հիմա կրկնում են նրան. «Այդ խոսքերին պետք է, այո՛, հետեւեր վարչապետի հրաժարականը, քանի որ եթե որեւէ պաշտոնյա «խոստովանում» է, որ իր կողմից ղեկավարվող ոլորտում կան աղաղակող ապօրինություններ, ձախողումներ, ուրեմն ինքն իրավիճակին չի տիրապետում: Այնպես որ, եզրակացությունը միանշանակորեն մեկն է. նա պետք է հրաժարական տա»:
ԱՆՀԱՊԱՂ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ