ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին քիչ առաջ հրավիրել են Քննչական կոմիտե:
Դեռ 2021թ.-ի փետրվարի 8-ին «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը երազել են հանձնել հողերը, վերջիններս այդ մասին 2008թ. գրել են, հավաքագրվել են դրա ներքո, գործարքն անելու վերաբերյալ գումարներ են ստացել:
Այս հայտարարությունների առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում Զարուհի Փոստանջյանը հրավիրվել էր հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու և բացատրություններ տալու:
ArmLur.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ հայտնեց, որ հրաժարվել է հերքմամբ հանդես գալ ու բացատրություն տալ, ուստի կանչել են իրեն ՔԿ, որպեսզի մեղադրանք առաջադրեն:
Քրիստինա Մուշեղյան