
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապօրինաբար հեռացված նախագահ, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է․
Սույն թվականի փետրվարի 12-ին, ժամը 14։00 ին ՀՀ Ազգային Ժողովում կազմակերպել եմ «Երևանը և կոռուպցիան» խորագրով աշխատանքային քննարկում:
Քննարկմանը հրավիրված են պետական և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ,
հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամներ…
Հետաքրքրված անձինք, ովքեր կցանկանան ներկա գտնվել և ունեն փաստարկված ասելիք քաղաքային ոլոտրում կոռուպցիայի վերաբերյալ, կարող են մասնակցել քննարկմանը՝ մինչև փետրվարի 9՝ զանգահարելով 00374 96 506556 հեռախոսահամարով»: