
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ մարտի 18-ին, կհրապարակի իր կարծիքը Ղրիմի իրադարձությունների, հատկապես՝ կայացած հանրաքվեի վերաբերյալ. գրում է Аргументы и факты-ն՝ հղում անելով РИА Новости-ին:
Կրեմլն իր կողմից հաստատել է տեղեկությունը և ավելացրել, որ Պուտինը հանդես կգա պետդումայի պատգամավորների, դաշնային խորհրդի, շրջանների ղեկավարների և Ռուսաստանի քաղաքացիական հասարակության առջև Ղրիմի՝ ՌԴ կազմի մեջ մտնելու խնդրանքի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ղրիմում կայացավ հանրաքվե, և ինքնավար մարզի բնակիչները գրեթե միաձայն որոշեցին մտնել Ռուսաստանի կազմի մեջ:
Հիշեցնենք նաև, որ Ղրիմի խորհրդարանի պատգամավորները որոշում են կայացրել ռուսական ժամանակի անցնելու վերաբերյալ: