Կառավարության պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը 1.2 մլն դրամ կհատկացվի:
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ ք. Երևան, Կոմիտասի 49/2 հասցեում գտնվող նոր մասնաշենքում տեղակայված բաշխիչ վահանակների և օդորակիչների վերանորոգման հանգամանքով: «2014 թվականի հունվարի 17-ին վթարվել և հետագա շահագործման համար ոչ պիտանի են դարձել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ ք. Երևան, Կոմիտասի 49/2 հասցեում գտնվող նոր մասնաշենքում տեղակայված բաշխիչ վահանակները:
Վթարի հետևանքով էլեկտրականության տատանումների պատճառով խափանվել են նաև թվով 11 օդորակիչներ, որոնք անհրաժեշտ է վերանորոգել աշխատակազմի բնականոն գործընթացը կազմակերպելու համար: Առաջացել է անհրաժշտություն խափանված էլեկտրական ենթակայանի վերանորոգման»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ: