Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews-ը մինչև այս պահը պարտքը չի վճարել և եթերազրկված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի քիչ առաջ փորձեց ԲՏԱ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մովսիսյանից պարզել, թե արդյոք Freenews TV-ն վճարել է պետության պարտքը և վերադարձել եթեր։ Մեր զրուցակիցը հայտարարեց․

«Մինչև այս պահը Freenews-ը պարտքը չի վճարել և եթերազրկված է»։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: «Ֆրինյուզ» ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ, որից ընկերությունը մարել է 1,5 մլն ՀՀ դրամը, պարտքի մնացորդն այս պահին կազմում է 21,8 մլն ՀՀ դրամ։

Նշենք նաև, որ  այս հեռուստաալիքը բացվել է Ալեն Սիմոնյանի որդու կնքահոր՝ Էդգար Ավագյանի կողմից, որը երկար տարիներ աշխատել է հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններում, հիմնականում՝ մենեջեր, այսօր էլ աշխատում է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած FreeNews ՀԸ-ում:




Լրահոս