
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր ընդունել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում առևտրային գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազգային վարորդական վկայականների հիման վրա տրանսպորտային միջոցներ վարել թույլատրելու վերաբերյալ հարցեր:
Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ»,- հայտնել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից: