ՖՈՏՈ. Սուրեն Պապիկյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման զորամասեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման զորամասերում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Նախարար Պապիկյանը զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանի ուղեկցությամբ շրջել է զորամասերում, ծանոթացել ստորաբաժանումների կենցաղ-կացարանային պայմաններին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը, հանդիպել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն իրականացնող զինվորներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով։

Այցի ավարտին Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև զորամասերի սպաներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։




Լրահոս