Այսօր ատամնաբույժի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ատամնաբույժի միջազգային օրը (անգլ.՝ International Day of dentist) կամ ատամնաբույժների և ատամի բժիշկների պրոֆեսիոնալ տոնը նշվում է ամբողջ աշխարհում ամեն տարի փետրվարի 9-ին։

Չնայած նրան, որ ստոմատոլոգիան բժշկության ամենահին ճյուղերից մեկն է (պեղումների արդյունքում Պակիստանի Բելուջիստան նահանգում հայտնաբերել են մ.թ.ա. 7-5.5 հազար տարիների ընթացքում բնակվող մարդկանց մնացորդները, որոնց ատամներին գրեթե իդեալական անցքեր են եղել 1-3 մմ տրամագծով և մինչև 3,5 մմ խորությամբ), ատամնաբույժի օրը համեմատաբար երիտասարդ մասնագիտական տոն է։

Ատամնաբույժի միջազգային օրվա տոնակատարությունը պատահական չէր ընտրվել։ Ատամի բժիշկների տոնը (ատամի բժիշկ- որպես մասնագիտություն ստանում են բժշկական ուսումնարաններում, այժմ քոլեջներում 2 և կես տարի, իսկ ատամնաբույժը ավելի բարձր, բուհերում՝ 5 տարի, հաշվի չառնելով պարտադիր պրակտիկան) նշվում է կաթոլիկ եկեղեցու քրիստոնեկան նահատակների բարեպաշտության, Ալեքսանդրիայի Ապոլոնի չարչարնքների օրը, որոնք սարսափելի խոշտանգումներով փորձում էին ստիպել հրաժարվել քրիստոնեությունից։

Սուրբ Ապոլոնի ատրիբուտը ըստ տանջանքի բնույթի դարձել էին ատամները կամ ունելին։ Սուրբ կինը դիմացել էր ամեն ինչին, նույնիսկ երբ նրան սպառնում էին մահապատիժ խարույկի վրա (249 թվականի փետրվարի 9-ին) նա ինքնին գնաց դեպի կրակը։ Այդ ժամանակից ի վեր գոյություն ունի կարծիք, որ արժե արտաբերել։ «Santa Apollonia!», և ատամի ցավը կնահանջի։ ՌԴ-ում տոնը նշվում է ընդամենը մի քանի տարի, սակայն ամեն տարի ատամնաբույժի Միջազգային օրն ձեռք է բերում ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն։

Այս օրերին մի շարք երկրներում պետական պաշտոնյանները և հիվանդները շնորհավորում են բժիշկ-ատամնաբույժներին մասնագիտական տոնի առթիվ։ Միջազգային ատամնաբույժի օրը չի համարվում հանգստյան օր։




Լրահոս