
Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Իրակլի Կոբախիձեի գլխավորած նոր կառավարությանը։ Կողմ է քվեարկել 84, դեմ՝ 10 պատգամավոր։
Կոբախիձեն վարչապետ կդառնա այն բանից հետո, երբ նրա նշանակումը կստորագրի Վրաստանի նախագահը կամ վստահություն հայտնելուց երկու օր հետո, եթե Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվի ստորագրել նրա նշանակումը: