Գողության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել և կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 7-ին Դրոյի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է ներկայացվել 53-ամյա Անահիտ Ն.-ն: Նա հունվարի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը) և 456-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:




Լրահոս