ՀՌՀ-ն նիստ կհրավիրի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերության «ճակատագիրը» որոշելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՌՀ-ն նիստ կհրավիրի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերության «ճակատագիրը» որոշելու համար։

Տեսալսողական Մեդիայի մասին օրենքի 58-րդ հոդվածը նախտեսում է, որ լիցենզիա ստացած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում.

Եվ ահա այս իրավիճակում գործի պետք է անցնի ՀՌՀ-ն

Ինչ է անում ՀՌՀ-ն այս մասով։ Փաստ է մեկ բան, որ օրենքը նմանօրինակ դեպքերում հստակ ընդգծում է, որ ՀՌՀ-ն նիստ պետք է հրավիրի ու որոշի լրատվամիջոցի ճակատագիրը։

ArmLur.am-ը ՀՌՀ-ից տեղեկացավ, որ նիստը կկայանա երկուշաբթի՝ փետրվարի 12-ին՝ ժամը 12։00-ին։

Հիշեցնենք, որ ArmLur.am գրել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկը Քոչարյանը և ՀՌՀ-ի նախագահ Տիգրան Հակոբյանը հանդիպել են: Ըստ մեր տեղեկությունների` հանդիպման ժամանակ Քոչարյանը Հակոբյանին փոխանցել է, որ իշխանական «դաբրոն» կա, ու պետք է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV եթերազրկել: Հակոբյանին այդ «հուշումը» ոգևորել է ու հատկապես ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի կայացրած որոշումը, որով «Free News» հեռուստաընկերությունը 24 ժամով եթերազրկել է:

Անդրանիկ Քոչարյանի ենթադրությամբ՝ FreeNews TV-ի օրերը հաշված են: Մեր աղբյուրների փոխանցմամբ նույնպես Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերության օրերը հաշված են, քանի որ հենց թիմի ներսում էլ գրեթե բոլորը կողմ են, որ փակվի հեռուստաընկերությունը, քանի որ այն միայն Ալեն Սիմոնյանի և նրա նեղ շրջապատի գովքն անելուց բացի, ոչ մի օգուտ չի տվել իշխանությանը:

Հիշեցնենք նաև, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: «Ֆրինյուզ» ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ, որից ընկերությունը մարել է 1,5 մլն ՀՀ դրամը, պարտքի մնացորդն այս պահին կազմում է 21,8 մլն ՀՀ դրամ։




Լրահոս