«Չեմ կարողանում Շիրազին այդ վիճակում տեսնել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիլվա Կապուտիկյանի անվան տուն-թանգարանի տնօրեն, քանդակագործ Արա Շիրազի զարմուհի Ռաֆլետա Հաջյանը armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քանդակագործը դեռ վերակենդանացման բաժանմունքում է:

Տիկին Ռաֆլետայի խոսքով` Շիրազի առողջական վիճակում դրական փոփոխություն չկա: «Նա շնչում է արհեստական ապարատով: Աչքերը փակ են, ոչինչ չի զգում, չի խոսում»,- ասաց տիկին Հաջյանը` հավելելով, որ արդեն 27 օր է` Շիրազի աչքերը փակ են, և նա անգիտակից վիճակում է:

Չնայած Շիրազը վերակենդանացման բաժանմունքում է, սակայն այսօր տիկին Հաջյանի ու նրա եղբայրները մի քանի վայրկյանով տեսել են նրան:

Արվեստագետի զարմուհին անկեղծանում է` ինքը չի տեսակցում Շիրազին, քանի որ չի կարողանում նրան այդ վիճակում տեսնել:




Լրահոս