![](https://armlur.am/wp-content/uploads/2024/02/Samvel-Ghukasyan.jpg)
ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն առաջիկայում կազատվի աշխատանքից և նոր պաշտոն կստանա։ Նա կնշանակվի Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Յակով Ասատրյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնից։