
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2023 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը։
Ըստ ներկայացված տվյալների՝ նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է 161 իրավախախտման դեպք, կիրառվել՝ 112 վարչական տույժ, 45 միլիոն 850 հազար դրամի տուգանք։
2023 թվականի ընթացքում շրջակա միջավայրին պատճառվել է 1 միլիարդ 638 միլիոն 276 հազար 029 դրամի վնաս, ապօրինի ջրօգտագործման հետևանքով կասեցվել է 33 գործունեության։
Արձանագրված խախտումներից 39-ը ձկնաբուծության ոլորտում են եղել, 14-ը՝ ՏԻՄ գործունեության, 10-ը՝ արտադրության, 6-ը՝ էլեկտրաէներգիայի արտադրության, իսկ 76-ը՝ այլ ոլորտներում։