
Հելսինկին Կիևին ուղարկել է մոտ 190 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության 22-րդ փաթեթը, ասված է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Որոշումն ընդունվել է հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստոյի կողմից՝ կառավարության առաջարկով։
«Անհրաժեշտ է ավելի լայն մակարդակով նոր ուղիներ գտնել Ուկրաինային երկարաժամկետ աջակցության համար: Ներկայումս մենք երկարաժամկետ ծրագիր ենք պատրաստում Ուկրաինային աջակցելու համար», – ավելացրել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակենենը:
Ընդհանուր առմամբ, Ֆինլանդիան 1,8 միլիարդ եվրոյի օգնություն է տրամադրել Ուկրաինային, պարզաբանում են Ֆինլանդիայի ՊՆ-ից։