Որն է Յակով Ասատրյանի ազատման իրական պատճառը․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը փետրվարի 2-ին ազատվել է աշխատանքից։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ Ասատրյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն, ինքը պատճառներից տեղյակ չէ։

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, որ Ասատրյանին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է աշխատանքից ազատել։ Ազատման պատճառը Յակով Ասատրյանի պաշտոնական դիրքը չարաշահելն է եղել։ Նա դեպի Վրաստան առևտրաշրջանառություն է իրականացրել և պաշտոնական դիրքից ելնելով հարաբերություններ և կապեր է ստեղծել բիզնեսն առաջ տանելու համար։

Հավելենք նաև, որ նույն պաշտոնին՝ Երևանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի, նախկինում եղել է Յակով Ասատրյանի եղբայրը՝ Սևակ Ասատրյանը։




Լրահոս