
Անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօրվա դատական նիստի ավարտին շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին ու ԶԼՄ-ներին, որոնք չեն վախենում ասել ճշմարտությունն այն մասին, որ ինքը քաղաքական բանտարկյալ է։
«Դա դառը ճշմարտություն է մեր երկրի համար»,-ասաց Աշոտյանը։
Նշենք, որ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրյալներից մեկն առողջական խնդիր ունի։
Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին։