
«Տնտեսական զարգացումն այսօր ազգային անվտանգության նշանակություն ունի»:
Այս տողերի հեղինակը ոչ թե որեւէ հասարակական կազմակերպության, այլ մի ողջ երկրի ղեկավար է, որի ուղղակի պարտականությունն է երկրի ազգային անվտանգության պահպանումը: Բայց Սերժ Սարգսյանը, վարակվելով իր վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակից, միայն իրողություններն է փաստում: Իսկ ո՞վ է խանգարում երկրում այնպիսի տնտեսական զարգացում ապահովել, որ ազգային անվտանգությանը վտանգ չսպառնա: Վերջիվերջո, դա կառավարման խնդիր է, ոչ թե բախտի, որից հնարավոր լինի դժգոհել: Այնպես որ, լավ կլինի նախ աշխատել, հետո նոր հորդորել: Թե չէ նույն ազգանունը՝ Սարգսյան, լավ բանի մասին չի խոսում: