ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ անշարժ գույք ունեին ՔՊ-ականները հեղափոխությունից առաջ և հետո․ Մաս 3

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարքով ներկայացնում է, թե հեղափոխությունից հետո և առաջ ինչ անշարժ գույքեր են ձեռք բերել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

Այսպիսով, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը մինչ հեղափոխությունն ունեցել է մեկ բնակարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ձեռք բերված 1994 թվականին։ Հեղափոխությունից հետո նա հիփոթեքով բնակարան է ձեռք բերել, որի մայր գումարի մնացորդը 2023 թվականի հայտարարագրի համաձայն կազմել է 33 մլն դրամ։

Հեղափոխությունից առաջ տարեկան 150 հազար դրամ ստացող Ռուբեն Ռուբինյանը, ով այժմ Ազգային Ժողովի նախագահի տեղակալն է, մինչ հեղափոխությունը հայտարարագրված ոչ մի բնակարան կամ անշարժ գույքի չի ունեցել։ Հեղափոխությունից հետո նա Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հիփոթեքով բնակարան է գնել, որ մայր գումարի մնացորդը 2023 թվականաի հայտարարագրի համաձայն կազմել է 32 մլն 756 հազար դրամ։

Հաջորդ ՔՊ-ական պատգամավորը Լիլիթ Ստեփանյանն է, ով հեղափոխությունից առաջ բնակարան չուներ, սակայն 2020 թվականին ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում: Բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով, իսկ  մայր գումարի մնացորդը 2023 թվականի հայտարարագրի համաձայն կազմել է 30 մլն դրամ։

ՔՊ-ական Տրդատ Սարգսյանն էլ հեղափոխությունից հետո 2021 թվականին Ավան վարչական շրջանում միանգամից 3 անշարժ գույք է ձեռք բերել՝ բնակարան բազմաբնակարան շենքում, ավտոկայանատեղի և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հեղափոխությունից հետո մեկ տարի անց 2019 թվականին Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան և ավտոկայանատեղի։ Բնակարանը ձեռք է բերված հիփոթեքով, որի մայր գումարի մնացորդը 2023 թվականի հայտարարագրի համաձայն կազմել է 22 մլն 212 հազար դրամ։

Էմմա Միքայելյան




Լրահոս