
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի աջակցությամբ անցկացվել է հերթական ներհիմնարկային շախմատի մրցաշարը, որին մասնակցել է 28 դատապարտյալ, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք։
Մրցաշարին ներկա են եղել Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը։ Խաղն անցկացրել է Ակադեմիայի մարզիչ, հանրապետական մրցավար Գևորգ Մուրադյանը։
Լավագույնս հանդես եկած դատապարտյալները մասնակցելու են միջհիմնարկային մրցաշարին՝ ազատազրկված անձանց միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանն ընդառաջ Հայաստանի դատապարտյալների հավաքական ձևավորելու նպատակով։