
Ռուբլու փոխարժեքն անցած շաբաթվա կտրուկ անկումից հետո այսօր կրկին աճ է գրանցել, այն էլ՝ 20-30 կոպեկով: Այս անգամ նույնպես այդ անսպասելի վերելքը պայմանավորված է ղրիմյան իրադարձություններով:
Ռուբլու փոխարժեքի աճին զուգահեռ՝ շարունակվում է դոլարի և եվրոյի անկումը, որոնք նվազել են համապատասխանաբար 19 և 32 կոպեկով:
«Բոլոր «խաղացողները» սպասում էին ռուբլու հերթական անկմանը շաբաթվա սկզբում, սակայն Արևմուտքը դեռ լռում է այս հարցի վերաբերյալ, իսկ Պուտինը ելույթ կունենա Ղրիմի վերաբերյալ երեքշաբթի, և շուտով վերջ կդրվի անորոշությանը, որն ամենից շատ անդրադառնում է տնտեսական ոլորտի վրա»,- նշել է ВТБ վերլուծաբան Ալեքսեյ Միխեևը: