
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Իլհամ Ալիևի՝ Հայաստանի հարավային շրջանները «ադրբեջանական» են հայտարարությունը։ Գերմանական ZDF պարբերականի հետ զրույցում նա ասել է, թե Ադրբեջանի նախագահի խոսքը սխալ է մեկնաբանվել:
«Նախագահն այդպես չի ասել: Սկզբնական համատեքստում նա այլ բան նկատի ուներ։ Ադրբեջանցիները երկար ժամանակ ապրել են ներկայիս Հայաստանի տարածքում։ Իմ նախնիները նույնպես ապրել են Հայաստանում։ Ադրբեջանցիները նույնպես պետք է իրավունք ունենան այցելելու այդ տարածք, օրինակ՝ մշակութային վայրեր և գերեզմանատներ, ինչը չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ»,- ասել է Հաջիևը։