
«Միայն մարտական գործողությունների միջոցների և մեթոդների փոփոխություններն ու շարունակական կատարելագործումը թույլ կտան հաջողության հասնել հաղթանակի ճանապարհին»․ ասվում է Ուկրաինայի զինված ուժերի նորանշանակ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկու հայտարարության մեջ։
Նա նշել է, որ օրակարգում նոր խնդիրներ կան․ «Առաջին հերթին, դա ռազմական կառավարման բոլոր ստորաբաժանումների գործողությունների հստակ և մանրամասն պլանավորումն է՝ հաշվի առնելով ռազմաճակատի պահանջները նորագույն զենքերի հետ կապված, որոնք գալիս են միջազգային գործընկերներից», – նշել է Սիրսկին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մարտական զորամասերի համար անհրաժեշտ ամեն ինչ բաշխել արագ և ռացիոնալ: Միևնույն ժամանակ, նա ավելացրել է, որ դա եղել և մնում է ռազմական լոգիստիկայի հիմնական խնդիրը: