Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) բարձրացրել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը (long-term Issuer Default Rating IDR) մինչև «BB-»-ի, իսկ բանկի կենսունակության վարկանիշը (VR)՝ «b+»-ից «bb-»-ի:
Fitch-ն ընդգծել է, որ Ակբա բանկի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է 2022-2023 թվականների ընթացքում բանկի շահութաբերության և կապիտալիզացիայի կայուն, զգալի բարելավումներով: Ըստ Fitch-ի, վերջինս հիմնականում պայմանավորված է Հայաստանի բուռն տնտեսական աճով։
Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաև նշվում է բանկի վարկային պորտֆելի որակի, ինչպես նաև վճարունակության մակարդակի բարելավման մասին:
Fitch-ի կանխատեսմամբ Ակբա բանկի շահութաբերությունը կավելանա բարենպաստ գործառնական միջավայրի շնորհիվ:
2023 թվականի ընթացքում Ակբա բանկը գրանցել է նշանակալի արդյունքներ՝
• 28.6 մլրդ ՀՀ դրամի շահույթի գեներացում, ինչպես նաև ակտիվների և կապիտալի շահութաբերության աննախադեպ բարձր ցուցանիշներ` համապատասխանաբար 3.9% և 23.6%,
• ավանդային պորտֆելի 18.6% աճ,
• քարտերի քանակի աճ՝ շուրջ 35,300 քարտով` շուկայում զբաղեցնելով առաջին հորիզոնականը,
• POS-տերմինալներով կատարված գործարքների ծավալի շուրջ 44% աճ` նախորդ համադրելի ժամանակահատվածի համեմատ,
• իր բաժնետերերին վճարել է շահութաբաժին՝ 4,4 մլրդ ՀՀ դրամի չափով։
Բացի այս, բանկի ակտիվներն աճել են 17.8%-ով, կապիտալը՝ 21.8%-ով։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։